Skip to content
  Հայաստանում առաջին եւ միակ ընկերությունը, որն ապահովում է դեղագործական աութսորսինգ եւ մարքեթինգային ամբողջական ծառայություններ
  Հայաստանում առաջին եւ միակ ընկերությունը, որն ապահովում է դեղագործական աութսորսինգ եւ մարքեթինգային ամբողջական ծառայություններ
  • ՀԱՅ
  • ENG
  • Ինչո՞ւ Վիկտորիա
  • Մեր մասին
    • Գործընկերներ
    • Աշխատակազմ
  • Ծառայություններ
    • Մարքեթինգ, Աութսորսինգ և գրանցման ծառայություններ
  • Տեսականի
  • Աշխատանք VC-ում
  • VC նորություններ
  • Հետադարձ կապ

Մարքեթինգ, Աութսորսինգ և գրանցման ծառայություններ

Մարքեթինգ

Մարքեթինգի հիմքում ընկած է իննովացիոն, բարձր պահանջմունք վայելող պրեպարատների ներկայացումը և բժշկի արսենալի համալրումը էֆեկտիվ, որակյալ և անհրաժեշտ դեղորայքով։ Մենք անփոխարինելի պրեպարատներով ներկայացված ենք շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների, անտիբիոտիկաթերապիայի, մանկաբուժության և մաշկաբանության ոլորտներում, մենք իննովացիոն խոսքով ներկայացված ենք նաև այնպիսի նեղ սեգմենտներում, ինչպիսիք են առիթմոլոգիան և միգրենի կառավարումը։ Վիկտորիա Քոնսալթինգը կազմակերպում է բազմաթիվ  բժշկական միջոցառումներ՝ կոնգրեսներ, կոնֆերանսներ, կլոր սեղան-քննարկումներ, բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք միտված են առողջապահական ոլորտի զարգացմանը։ Մեր բոլոր գործընկերներն ունեն շատ մեծ ներդրումներ այս ծրագրերի իրականացման հարցում։

 

Աութսորսինգ

Վիկտորիա Քոնսալթինգ ընկերությունը, հանդիսանալով մարքեթինգային և աութսորսինգային ընկերություն Հայաստանի Հանրապետությունում, իր գործընկերներին առաջարկում և մատուցում է աութսորսինգային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մատուցում ենք աութսորսինգային հետևյալ ծառայությունները․ դեղագործական շուկայի վերլուծություն և պահանջարկի բացահայտում, գրանցման ծառայություններ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում, պետական գնումների մասին տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև վերջնական արտադրանքի պատշաճ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության առողջապահական և դեղագործական ոլորտներում, նաև դրանց ներկայացվածությունը տեղական տարեկան ամփոփիչ կոնֆերանսներում, որոնք կազմակերպված են տարբեր ասոցիացիաների կողմից։

 

Գրանցման ծառայություններ

Վերջին  5 տարիների ընթացքում Վիկտորիա Քոնսալթինգ ընկերությունը զգալի առաջընթաց է ապրել։ Մեր նվաճումները պատահական չեն դեղագործական շուկայում, քանի որ հանրային առողջության անվտանգությունը առաջնային է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տասնյակ ընկերությունների հետ և իրականացնում դեղերի, ինչպես նաև սննդային հավելումների գրանցում, վերագրանցում, հետգրանցումային փոփոխություններ և դեղերի անվտանգության հսկողություն։

 

 

 

Մեր գործընկերները

<<Վիկտորիա Քոնսալթինգ>> ընկերությունը համագործակցում է արտասահմանյան և տեղական խոշորագույն դեղարտադրող և բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Ներկայիս և ապագա մեր գործընկերները, ընտրելով Վիկտորիա Քոնսալթինգին որպես գործընկեր, վստահությամբ կարող են նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հանդես են գալիս պատշաճ բարձր մակարդակով, քանի որ իրենց համար աշխատում են իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալները։
VICTORIA CONSULTING
Վիկտորիա Քոնսալթինգ ընկերությունը համագործակցում է արտասահմանյան և հայաստանյան դեղագործական և բժշկական ոլորտի խոշորագույն ընկերությունների հետ՝ մատուցելով աութսորսինգային, մարքեթինգային և գրանցման ծառայություններ։
NAVIGATION
  • Ինչո՞ւ Վիկտորիա
  • Ծառայություններ
  • Աշխատակազմ
  • Գործընկերներ
  • Տեսադարան
  • Աշխատանք VC-ում
  • Հետադարձ կապ
CONTACT INFORMATION
ք. Երևան, Ազատության 27/401, «Երազ» բիզնես կենտրոն
+374 11 99 20 22 ,
info.hr@victoriaconsulting.am
Copyright © 2025 Victoria Consulting Ltd All Rights Reserved. | Powered by webapricot