Morningside
Morningside Pharmaceuticals Ltd (Միացյալ Թագավորություն)
Morningside Pharmaceuticals Ltd-ը ավելի քան 20 տարի է ապահովում է որակյալ դեղորայք եւ բժշկական սարքավորումներ:
Հիմնադրվելով 1991-ին Միացյալ Թագավորությունում, մենք զգացինք առողջապահական որակյալ, բայց մատչելի արտադրանքների կարիքը ամբողջ աշխարհով մեկ և զարգացրեցինք Morningside Pharmaceuticals ապրանքանիշը մեր գաղափարի շուրջ, այն է
«Առողջապահական ծառայությունների մատչելիությունը որպես թույլատրելի եւ հասանելի իրականություն ողջ աշխարհում»:
Մենք մշտապես ձգտում ենք ապահովել առողջ, ֆինանսական ծախսերի տեսանկյունից արդյունավետ առողջապահություն Մեծ Բրիտանիայում կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև այն բազմաթիվ միջազգային շուկաների համար, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում: Մեր նպատակն է հաճախորդների գոհունակությունը՝ հիմնված մեր առաջնային արժեքների վրա, որոնք են՝ ձեռք բերված արտադրանքի որակը, մատչելիությունը, հաճախորդների որակյալ սպասարկումը, ընտրության հնարավորությունը, մատչելիությունը, գործընկերությունը, պատասխանատվությունը ։
Մեր աճող բիզնեսը արդեն իսկ մատակարարում է Morningside MHRA լիցենզավորված ջեներիկ դեղորայքը NHS Trusts- ին, մեծածախ շուկային եւ դեղատներին։
Մենք հաջողությամբ աշխատում ենք աշխարհի ավելի քան 80 երկրներում, նրանց ապահովելով դեղագործական, բժշկական սարքավորումներ, հիվանդանոցային պարագաներ եւ ախտորոշիչ սարքեր։
Որտեղ էլ որ մենք աշխատում ենք, մեր հաճախորդները վայելում են մեր արտադրանքը՝ շնորհիվ մեր հաճախորդամետ, որակյալ և աշխատանքին նվիրված բազմալեզու մասնագետներից բաղկացած թիմի։