Pharmatech
Ֆարմատեկ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված արտերկրյա դեղարտադրող ընկերություն է և մասնագիտացված է հիմնականում ներերակային լուծույթների եւ աչքի կաթիլների մեծածավալ արտադրության մեջ: Աշխատանքների շրջանակը ներառում է նաեւ դեղագործական արտադրանքի մշակումը, արտադրությունն ու տարածումը շուկայում:
Ֆարմատեկ գործարանի կառուցումը այս տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակիներից է: Եվրոպական մոդուլային սարքավորումների տեղադրումը իրականացվել է Ֆրանսիայի IPM- ի GMP ստանդարտների համաձայն: Ֆարմատեկ ՓԲԸ-ն ղեկավարվում է Քեմբրիջի դեղագործական ընկերության հետ համատեղ: Արտադրությունը սկսվել է 1998 թ. հունիսին: Այսօր ընկերության կողմից արտադրվում են տարբեր տեսակների եւ ծավալների թվով 64 տեսակի ներարկման լուծույթներ, ինչպես նաեւ թվով 5 տեսակի աչքի կաթիլներ, որոնց արտադրությունը սկսվել է 2005 թ. մարտին: Ընկերության կողմից ներկայացված ապրանքատեսակը արդեն իսկ մեծ պահանջմունք և տարածում ունի Ռուսաստանում, Վրաստանում եւ Թուրքմենստանում: