Վիկտորիա Քոնսալթինգ ընկերությունը, հանդիսանալով մարքեթինգային և աութսորսինգային ընկերություն Հայաստանի Հանրապետությունում, իր գործընկերներին առաջարկում և մատուցում է աութսորսինգային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մատուցում ենք աութսորսինգային հետևյալ ծառայությունները․ դեղագործական շուկայի վերլուծություն և պահանջարկի բացահայտում, գրանցման ծառայություններ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում, պետական գնումների մասին տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև վերջնական արտադրանքի պատշաճ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության առողջապահական և դեղագործական ոլորտներում, նաև դրանց ներկայացվածությունը տեղական տարեկան ամփոփիչ կոնֆերանսներում, որոնք կազմակերպված են տարբեր ասոցիացիաների կողմից։ Աութսորսինգային ծառայությունները հատկապես ակտուալ են այն արտասահմանյան դեղագործական ընկերությունների համար, որոնք պաշտոնապես ներկայացված չեն Հայաստանի Հանրապետությունում։ Միևնույն ժամանակ այդ դեղագործական ընկերությունների ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետությունում երկուստեք փոխշահավետ է. ներկայիս և ապագա մեր գործընկերները, ընտրելով Վիկտորիա Քոնսալթինգին որպես գործընկեր, վստահությամբ կարող են նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հանդես են գալիս պատշաճ բարձր մակարդակով, քանի որ իրենց համար աշխատում են իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալները։
Աութսորսինգային ծառայություններ
Մեր գործընկերները
<<Վիկտորիա Քոնսալթինգ>> ընկերությունը համագործակցում է արտասահմանյան և տեղական խոշորագույն դեղարտադրող և բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Ներկայիս և ապագա մեր գործընկերները, ընտրելով Վիկտորիա Քոնսալթինգին որպես գործընկեր, վստահությամբ կարող են նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հանդես են գալիս պատշաճ բարձր մակարդակով, քանի որ իրենց համար աշխատում են իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալները։