Վերջին 5 տարիների ընթացքում Վիկտորիա Քոնսալթինգ ընկերությունը զգալի առաջընթաց է ապրել։ Մեր նվաճումները պատահական չեն դեղագործական շուկայում, քանի որ հանրային առողջության անվտանգությունը առաջնային է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տասնյակ ընկերությունների հետ և իրականացնում դեղերի, ինչպես նաև սննդային հավելումների գրանցում, վերագրանցում, հետգրանցումային փոփոխություններ և դեղերի անվտանգության հսկողություն։
Գրանցման ծառայություններ
Մեր գործընկերները
<<Վիկտորիա Քոնսալթինգ>> ընկերությունը համագործակցում է արտասահմանյան և տեղական խոշորագույն դեղարտադրող և բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Ներկայիս և ապագա մեր գործընկերները, ընտրելով Վիկտորիա Քոնսալթինգին որպես գործընկեր, վստահությամբ կարող են նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հանդես են գալիս պատշաճ բարձր մակարդակով, քանի որ իրենց համար աշխատում են իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալները։