Պիեռ Ֆաբր (Ֆրանսիա)

<<Պիեռ Ֆաբր>> ընկերության հիմնական բաժնետերն է հանդիսանում կառավարության կողմից ճանաչված հանրային շահերի հիմնադրամը՝ Պիեռ Ֆաբր հիմնադրամը (1999 թ. Ապրիլի 6-ի հրամանագիր): 2008 թ.-ին արդեն պարոն Պիեր Ֆաբրը նվիրաբերել էր ընկերության բաժնետոմսերի մեծ մասը Հիմնադրամին։ Նա ամրապնդեց այս նվիրատվությունը` վերջինիս դարձնելով իր հոգաբարձուն: Այժմ հիմնադրամին է պատկանում Pierre Fabre-ի բաժնետոմսերի 86% -ը, խմբի վերահսկող Պիեռ Ֆաբր ընկերության մասնակցությունների միջոցով: Մնացած բաժնետոմսերի 8.3% -ը պատկանում է Պիեռ Ֆաբրի աշխատակիցներին (2005թ աշխատակիցների բաժնետոմսերի սեփականության պլանով.) և 5,7% -ը` որպես գանձապետական ֆոնդ (բաժնետոմսերի սեփականատիրոջ կողմից):
Որպես դերմո-կոսմետիկայի գյուտարարներ, մենք առաջարկում ենք մաշկի և մազերի խնամքի նորարարական միջոցներ` հետևելով խնամքի սուրբ սկզբունքին` գեղեցկությունը արմատավորված էթիկայի մեջ։ Գիտական հաջողության բանալի հանդիսացող մեր դեղագործական լաբորատորիայի աջակցությամբ մենք մշակում և ստեղծում ենք մեր դերմո-կոսմետիկ բուժական միջոցները ըստ առավելագույն արդյունավետության եւ անվտանգության չափանիշների։ Մենք ձեռք ենք բերել գերժամանակակից գիտելիք և փործ՝ հիմնված բնական նյութերի, մաշկաբանության, բիոտեխնոլոգիաների եւ ստերիլ կոսմետիկայի, ինչպես նաև հիդրոթերապիայի վրա: Առողջապահության ոլորտի մասնագետների կողմից խորհուրդ տրվող մեր դերմո-կոսմետիկ բուժական միջոցները խրախուսվում են գեղեցկության էթիկայի մեր գաղափարին կողմնակից անձնակազմի կողմից` ապահովելով անհատապես հարմարեցված լուծումներ: Որպես մաշկաբանական թերապիայի մասնագետներ, Պիեռ Ֆաբրեի Dermatologie- ի հետ համատեղ, մենք առաջինն ենք Եվրոպայում եւ երկրորդը ողջ աշխարհում դերմո-կոսմետիկայի շուկայում, 130 երկրներում ավելի քան 1 միլիարդ եվրո վաճառքով եւ 10 լրացուցիչ բրենդերով (ապրանքային նշանով):
Pierre Fabre Products





