Եմքյուր Ֆարմասյութիքլս (Հնդկաստան)


Մեր ընկերությունը գրանցվել է որպես Emcure Pharmaceuticals սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 1981 թվականի ապրիլի 16-ին, 1956թ. «Ընկերությունների մասին» օրենքի համաձայն։
Մենք արագ զարգացող հնդկական դեղագործական ընկերություն ենք, որը զբաղվում է դեղամիջոցների լայն տեսականու արտադրությամբ եւ մարկետինգով : Մեր կողմից ներկայացված դեղամիջոցները վաճառվում են մեր մարկետինգային ենթակառուցվածքի միջոցով աշխարհի բազմաթիվ երկրներում մեծաթիվ դեղագործական ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ։
Մենք զբաղեցնում ենք 14-րդ տեղը Հնդկաստանի խոշորագույն դեղագործական ընկերությունների շարքում շուկայական մասնաբաժնի առումով `դեղամիջոցների ներքին վաճառքի տվյալներով։ Հնդկաստանի ներքին շուկայում մեր մրցակցային առավելությունը կայանում է բոլոր հիմնական թերապևտիկ ոլորտներում մեր ներկայությամբ, ներառյալ արյունաբանական, սրտաբանական ուղղվածությամբ դեղամիջոցների, անալգետիկների, ՄԻԱՎ-ի, գինեկոլոգիայի, երիկամային հիվանդությունների, հակաբորբոքայինների եւ վիտամինների, հանքանյութերի և սննդանյութերի արտադրությունը։ Վերջերս մենք մուտք գործեցինք ուռուցքանության եւ շաքարային դիաբետի բուժական ոլորտ:
Մենք ունենք զարգացած եկամտային բազա միջազգային շուկաներում մեր գործունեության շնորհիվ: Մենք ունենք մեր սեփական վաճառքի եւ մարքեթինի ենթակառուցվածքը ԱՄՆ-ում, մեր դուստր կազմակերպության ` « Heritage »- ի շնորհիվ: Մենք վաճառում ենք բրենդային ջեներիկ դեղանիջոցների մեր փաթեթը`ողջ աշխարհով մեկ: Մեր արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 65 երկիր։ Մենք դուստր ձեռնարկություններ ունենք Դուբայում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, Սինգապուրում եւ Նիգերիայում, ինչպես նաև մասնաճյուղային գրասենյակներ Ռուսաստանում եւ Մարոկկոյում: