Skip to content
  Հայաստանում առաջին եւ միակ ընկերությունը, որն ապահովում է դեղագործական աութսորսինգ եւ մարքեթինգային ամբողջական ծառայություններ
  Հայաստանում առաջին եւ միակ ընկերությունը, որն ապահովում է դեղագործական աութսորսինգ եւ մարքեթինգային ամբողջական ծառայություններ
  • ՀԱՅ
  • ENG
  • Ինչո՞ւ Վիկտորիա
  • Մեր մասին
    • Գործընկերներ
    • Աշխատակազմ
  • Ծառայություններ
    • Մարքեթինգ, Աութսորսինգ և գրանցման ծառայություններ
  • Տեսականի
  • Աշխատանք VC-ում
  • VC նորություններ
  • Հետադարձ կապ

Ալֆա Ֆարմ

«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 20 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:

Ընկերության հիմնադիրներ են հանդիսանում  հայաստանի դեղագործական ոլորտում բազմամյա փորձ ունեցող անձիք, որոնց մասնագիտական և կազմակերպչական ունակությունների շնորհիվ ընկերությունը բարձրորակ ծառայություններ է մատուցում հանրությանը, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում, որպես ընկերության բաժնետեր են հանդիսացել  «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը» (EBRD) և դեղագործական ոլորտի այլ խոշոր եվրոպական ներդրողներ:

Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 100 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` “Les Laboratories Servier”, “Sanofi-Aventis”, “Abbott”, “Berlin-Chemie AG”, “Novartis Consumer”, “Bayer Consumer”, “Hoffman-La Roche”, “Nycomed Austria”, “Pfizer” և այլն:

Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը զբաղեցնում է 3600 ք/մ տարածք և սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին:
Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 1000 դեղատներ և բուժհաստատություններ:

«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 145 դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Գավառ, Աբովյան, Հրազդան, Բյուրեղավան, Չարենցավան, Աշտարակ, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում:

VICTORIA CONSULTING
Վիկտորիա Քոնսալթինգ ընկերությունը համագործակցում է արտասահմանյան և հայաստանյան դեղագործական և բժշկական ոլորտի խոշորագույն ընկերությունների հետ՝ մատուցելով աութսորսինգային, մարքեթինգային և գրանցման ծառայություններ։
NAVIGATION
  • Ինչո՞ւ Վիկտորիա
  • Ծառայություններ
  • Աշխատակազմ
  • Գործընկերներ
  • Տեսադարան
  • Աշխատանք VC-ում
  • Հետադարձ կապ
CONTACT INFORMATION
ք. Երևան, Ազատության 27/401, «Երազ» բիզնես կենտրոն
+374 11 99 20 22 ,
info.hr@victoriaconsulting.am
Copyright © 2025 Victoria Consulting Ltd All Rights Reserved. | Powered by webapricot