Հարցազրույց պրոֆեսոր, բ.գ.դ., Ռեսպիրատոր Միություն ՀԿ-ի հիմնադիր նախագահ Միքայել Նարիմանյանի հետ
Ռեսպիրատոր բժշկություն հասկացությունն ընդգրկում է տարբեր հիվանդություններ՝ ալերգիկ, ոչ ալերգիկ, ինֆեկցիոն, վիրաբուժական այդ թվում նաև վաղ շրջանի օնկոլոգիական հիվանդություններ։
Խոսելով «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցության մասին՝ Ռեսպիրատոր Միություն ՀԿ-ի հիմնադիր նախագահ Միքայել Նարիմանյանը նշում է․ «Լավ մենեջերների հետ աշխատանքը հեշտացնում է մեր նպատակների իրագործումը։ Պրոֆեսինալիզմ, մենեջմենթ և մարդկային հարաբերություններ․ դա է հաջողության երաշխիքը»։
Բժիշկ Մ․ Նարիմանյանն անդրադառնում է նաև թոքաբանության խնդիրներին և առանձնացնում է դրանցից երկուսը՝ հիվանդության վաղ ախտորոշում, հիվանդության կառավարումը։ Դա նշանակում է անհատական մոտեցում ցուցաբերել հիվանդին և կարողանալ կառավարել այն։
Ռեսպիրատոր Միությունը համագործակցում է նաև Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման հետ, ստեղծում ծրագրեր, որոնց արդյունքում լուծվում են բազմաթիվ խնդիրներ։