ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարքեթինգ, գրանցման ծառայություններ և Աութսորսինգ
Մարքեթինգային ծառայություններ
Վիկտորիա Քոնսալթինգում մարքեթինգային ծառայությունները ընդգրկում են ժամանակակից և արդյունավետ գործիքների ամբողջական սպեկտր՝ սկսած ռազմավարական միջոցառումների կազմակերպումից մինչև առաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառում։
Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր ապրանքանիշ պահանջում է անհատական մոտեցում, ուստի մեր հաճախորդների հետ միասին մշակում ենք մարքեթինգային ռազմավարություններ, որոնք ապահովում են չափելի արդյունքներ և կայուն աճ։
Վիկտորիա Քոնսալթինգը ներկայացնում է դեղագործական ապրանքանիշեր, որոնք կարևոր դեր ունեն շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների, հակաբիոտիկաթերապիայի, մանկաբուժության և մաշկաբանության ոլորտներում։ Միևնույն ժամանակ, մենք ներկայացնում ենք նաև իննովացիոն դեղեր՝ նեղ մասնագիտացմամբ, ինչպիսիք են առիթմոլոգիան և միգրենի կառավարումը։
Մեր թիմը աջակցում է հաճախորդներին մարքեթինգային գործընթացի բոլոր փուլերում՝ տրամադրելով հետևյալ ծառայությունները․
- Շուկայի համապարփակ ուսումնասիրություն և շուկայի հասանելիության հնարավորությունների բացահայտում՝ արդյունավետ մուտքի ռազմավարությունների ձևավորման համար։
- Տարեկան բրենդային պլանների մշակում՝ առևտրային հաջողության հասնելու նպատակով։
- Բրենդի հստակ դիրքավորման մշակում՝ հիմնված մրցակցային խորը վերլուծության վրա։
- KOL (Key Opinion Leader) համակարգի ձևավորում և կառավարում՝ ապահովելով մասնագիտական ակտիվ ներգրավվածություն և բրենդի պաշտպանություն։
- Մարքեթինգային գործողությունների պլանի ներկայացում ինչպես նաև ներքին ու արտաքին թիմերի ուսուցում՝ մարքեթինգային ռազմավարությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
Գրանցման ծառայություններ
Վիկտորիա Քոնսալթինգում գրանցման ծառայությունները ներառում են դեղագործական արտադրանքների և սննդային հավելումների գրանցման և պահպանման ամբողջական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում։
Մենք աջակցում ենք դեղագործական ընկերություններին հետևյալ ուղղություններով․
- Դեղագործական և բժշկական արտադրանքների ամբողջական գրանցում
- Վերագրանցումային (renewal) և հետգրանցումային փոփոխությունների (variation) հայտերի ներկայացում
- Դեղերի անվտանգության կառավարում և դեղազգոնություն
- Սննդային հավելումների գրանցում
Մեր փորձառու թիմը ապահովում է լիարժեք համապատասխանություն ազգային և միջազգային չափորոշիչներին՝ ուղեկցելով հաճախորդներին գրանցման գործընթացի բոլոր փուլերում՝ բարձր պրոֆեսիոնալիզմով, արագությամբ և ճշգրտությամբ։
Աութսորսինգ
Աութսորսինգը դեղագործական ընկերություններին առաջարկում է գործնական և ծախսարդյունավետ լուծում՝ թույլ տալով պահպանել ուժեղ մարքեթինգային դիրք հայկական շուկայում՝ միաժամանակ նվազեցնելով վարչարարական բարդություններն ու մարդկային ռեսուրսների հետ կապված ռիսկերը։
Վիկտորիա Քոնսալթինգ ընկերությունը, լինելով առաջատար մարքեթինգային և աութսորսինգային կազմակերպություն Հայաստանում, իր գործընկերներին առաջարկում է աութսորսինգային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ուղղված դեղագործական գործունեության արդյունավետության բարձրացմանը և ռեսուրսների օպտիմալ կառավարմանը։
Այս մոդելը ընկերություններին հնարավորություն է տալիս․
- Նվազեցնել մարդկային ռեսուրսների և օպերացիոն ռիսկերը
- Օպտիմալացնել ֆինանսական և վարչական ռեսուրսները
- Բարձրացնել թիմի արդյունավետությունն ու տարածքային ընդգրկումը
- Երկարացնել կայացած բրենդների կյանքի ցիկլը և պահպանել դրանց տեսանելիությունը շուկայում
Կապ մեզ հետ
«Երազ» բիզնես կենտրոն, Ազատության պող., 27 շենք/303
Երկ - Ուր. 09:00 - 18:00