«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սեղծման, առաքելության և նպատակների մասին պատմում է ընկերության տնօրեն Աստղիկ Գևորգյանը։

Մինչ «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության հիմնումը, թվում էր, թե դեղագործական ընկերությունները զինված էին գրանցված դեղամիջոցների մեծ պաշարով։ Այնինչ պարզ դարձավ, որ բժիշկներն ու հիվանդները նեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների կարիք ունեին, որոնք գրանցված չէին հայկական դեղագործական շուկայում։ Այդ խնդիրը լուծում ստացավ «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության տեղծումով, որի շնորհիվ փոխվեց հիվանդների կյանքի որակը, բուժումը դարձավ ավելի արդյունավետ։