Մարքեթինգի հիմքում ընկած է իննովացիոն, բարձր պահանջմունք վայելող պրեպարատների ներկայացումը և բժշկի արսենալի համալրումը էֆեկտիվ, որակյալ և անհրաժեշտ դեղորայքով։ Մենք անփոխարինելի պրեպարատներով ներկայացված ենք շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների, անտիբիոտիկաթերապիայի, մանկաբուժության և մաշկաբանության ոլորտներում, մենք իննովացիոն խոսքով ներկայացված ենք նաև այնպիսի նեղ սեգմենտներում, ինչպիսիք են առիթմոլոգիան և միգրենի կառավարումը։ Վիկտորիա Քոնսալթինգը կազմակերպում է բազմաթիվ բժշկական միջոցառումներ՝ կոնգրեսներ, կոնֆերանսներ, կլոր սեղան-քննարկումներ, բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք միտված են առողջապահական ոլորտի զարգացմանը։ Մեր բոլոր գործընկերներն ունեն շատ մեծ ներդրումներ այս ծրագրերի իրականացման հարցում։
Մարքեթինգային ծառայություններ
Մեր գործընկերները
<<Վիկտորիա Քոնսալթինգ>> ընկերությունը համագործակցում է արտասահմանյան և տեղական խոշորագույն դեղարտադրող և բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Ներկայիս և ապագա մեր գործընկերները, ընտրելով Վիկտորիա Քոնսալթինգին որպես գործընկեր, վստահությամբ կարող են նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հանդես են գալիս պատշաճ բարձր մակարդակով, քանի որ իրենց համար աշխատում են իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալները։