Ըստ մասնագետների՝ վերջին շրջանում նկատելի է աղիների բորբոքային հիվանդությունների, մասնավորապես խոցային կոլիտի և կրոնի տարածվածություն, որոնց ախտորոշումն ու բուժումը մեծ դժվարություններ են առաջացնում։ Թեև այս հիվանդությունները լիարժեք բուժել հնարավոր չէ, սակայն ժամանակին հայտնաբերելու դեպքում հնարավոր է խուսափել սրացումներից։ «Աղիների բորբոքային հիվանդությունները» թեմայով օրերս «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում կայացավ գաստրոէնտերոլոգների կոնֆերանսը: