2018 թվականին սրտաբանության ոլորտում իր ձեռքբերումների, սրտաբանության ոլորտի խնդիրների մասին զրուցում ենք Համլետ Հայրապետյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ խնդիրներից մեկը մարզային սրտաբանության բարձրացումն է, որը պետք է տեղի ունենա կադրային և գործիքային համատեղելիության միջոցով։ Իսկ կարևորագույն նպատակներից մեկը սրտի փականների փոխման փակ վիրահատություններ իրականացնելն է։
Վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների հիվանդանոցային մահացությունը նվազել է պետական ծրագրերի շնորհիվ, սակայն դրանք իրենց մահացության մակարդակով գերազանցում են մյուս հիվանդություններին։ Սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերը կնվազեն, եթե նոր ուղիներ ու մեթոդներ կիրառվեն։