Ռեսպիրատոր բժշկություն հասկացությունն ընդգրկում է տարբեր հիվանդություններ՝ ալերգիկ, ոչ ալերգիկ, ինֆեկցիոն, վիրաբուժական այդ թվում նաև վաղ շրջանի օնկոլոգիական հիվանդություններ։

Խոսելով «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցության մասին՝ Ռեսպիրատոր Միություն ՀԿ-ի հիմնադիր նախագահ Միքայել Նարիմանյանը նշում է․  «Լավ մենեջերների հետ աշխատանքը հեշտացնում է մեր նպատակների իրագործումը։ Պրոֆեսինալիզմ, մենեջմենթ և մարդկային հարաբերություններ․ դա է հաջողության երաշխիքը»։

Բժիշկ Մ․ Նարիմանյանն անդրադառնում է նաև թոքաբանության խնդիրներին և առանձնացնում է դրանցից երկուսը՝ հիվանդության վաղ ախտորոշում, հիվանդության կառավարումը։ Դա նշանակում է անհատական մոտեցում ցուցաբերել հիվանդին և կարողանալ կառավարել այն։

Ռեսպիրատոր Միությունը համագործակցում  է նաև Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման հետ, ստեղծում ծրագրեր, որոնց արդյունքում լուծվում են բազմաթիվ խնդիրներ։