Նյարդաբանության խնդիրների, ոլորտի զարգացման և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցում ենք նյարդաբան Սամսոն Խաչատրյանի հետ։ Վերջինս վստահեցնում է, որ  ոլորտում սպասվում են դրական զարգացումներ։ Բժիշկը նախորդ տարվա ձեռքբերումներից է համարում Քնի խանգարումներ հայկական ասոցիացիայի հետ իրականացրած քնի խանգարումների հետազոտությունը։ Ըստ նյարդաբանի՝ քնի խանգարումերն ազդում են առողջության վրա և բազմաթիվ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոններ են։
Նյարդաբանության ոլորտի զարգացման համար կարևորում  է կլինիկական ուղեցույցների պատրաստումն ու գործարկումը։
Ինչ վերաբերում է «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության հետ «Միգրենի դպրոց» ծրագրի շրջանակներում համագործակցությանը, նյարդաբանն այն համարում է արդյունավետ և նշում,  որ մշակման փուլում է միգրենի և գլխացավերի հետ կապված ուղեցույցների պատրաստումը։