Անպտղությունն այսօր բժշկության առաջնային խնդիրներից մեկն է համարվում։  Բուժման մեթոդների, ոլորտում ունեցած  հաջողությունների և անելիքների մաին է պատմում մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Առուստամյանը։

Անպտղությունն ազդում է ժողովրդագրական ցուցանիշների, ինչպես նաև միջանձնային հարաբերությունների վրա։ Այսօր կան անպտղության բուժման տարբեր մեթոդներ՝ դեղորայքային բուժում, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառում (արտամարմնային բեղմնավորում և այլն)։

Գինեկոլոգը, ով նաև ԵՊԲՀ-ի պրոֆեսոր է, կշարունակի աշխատել, ուսուցանել նույն ոգևորությամբ, կազմակերպել գիտական կոնֆերանսներ, մատչելի ձևով մատուցել բժիշկներին մանկաբարձության, գինեկոլոգիայի ոլորտում եղած նորույթները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա, ինչն արդեն իսկ հսկայական աշխատանք է։