Հայաստանում ուրոլոգիան բավականաչափ զարգացած ճյուղ է համարվում, որում Երևանի գլխավոր ուրոլոգ Արտակ Մադաթյանը կարևորում է ավագ սերնդի և արտասահմանում գործող մեծ թվով հայ ուրոլոգների դերը։
Ամեն տարի կազմակերպվում են կոնգրեսներ, որոնցում ներգրավվում են արտերկրի հայ մասնագետերը։ Բժշկի խոսքով դա մեծապես նպաստում է Հայաստանում բժշկության այս ճյուղի առաջընթացին։ Ինչ վերաբերում առողջապահության զարգացմանը, Արտակ Մադաթյանը նշում է․ «Առողջապահության ոլորտն այնպիսին է, որ երկար պետք է մտածել փոփոխություններ անելուց առաջ»։
Բժիշկ Մադաթյանը  «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցությունը գնահատում է բավականին արդյունավետ և կառուցողական՝ հավելելով, որ ընկերությունը պարբերաբար ներկայացնում է նոր և ամենակարևորը որակյալ ու մատչելի դեղորայք։