Հայաստանում Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի դերը բժշկության ոլորտում շատ մեծ է։ Ասոցիացիայի գործունեության և մի շարք այլ կարևոր հարցերի մասին է խոսում Գևորգ Գրիգորյանը։ Խոսելով ուրոլոգիայի զարգացման մասին՝ նշում է, որ ՀՀ-ում բժշկության այս ճյուղը զարգանում է համաշխարհային բժշկությանը համընթաց։
Առողջապահության զարգացման գործում կարևորում է կադրային ճիշտ քաղաքականությունը։ Ըստ նրա՝ ոլորտում պետք է լինեն  պրոֆեսիոնալներ, բացի այդ, պետք է ռեսուրսների ճիշտ տեղաբաշխում անել․ «Պետք է ունենալ տեսլական և այն իրականացնելու համար կառուցել ճիշտ ճանապարհը»։
Գևորգ Գրիգորյանի խոսքով Հայաստանում առողջապահության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ապահովագրական բժշկության ամրապնդումն ու հիմնումը և հասանելի լինի բոլոր բնակիչներին։