Ի՞նչ խորհուրդ է տալիս կանանց մշտապես երիտասարդ ու առողջ լինելու համար գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Իննա Պերսոյանը։ Ըստ նրա՝ նախ և առաջ շատ կարևոր է ճիշտ կենսակերպ վարելը, սննդակարգը։ Պետք է ուշադրություն դարձնել սննդի օգտակարությանը։ Դրա հետ կապված անցկացվում են սեմինարներ, կոնգրեսներ, դասընթացներ, որոնց մասնակցում են տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ։ Նա կարևորում է ոչ միայն երկարակեցությունը, այլև կյանքի որակը։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կանայք հո՞գ են տանում իրենց առողջության մասին, գինեկոլոգը դրական առաջընթաց է տեսնում։

Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ գինեկոլոգիայում կան որոշակի անելիքներ, որոնց թվում առաջնային է հաճախորդների տեղեկացվածությունը և այդ նպատակով կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, տեղի են ունենում հանդիպումներ և այլն։