«Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարևորը հիվանդներին առողջ տեսնելն է»․ ահա թե ինչն է կարևորում երիտասարդ բժիշկը և ընդգծում, որ հիվանդների մեծաքանակ լինելը չի ազդում բուժման որակի վրա։ Սակայն կանխարգելումը կօգնի խուսափել արդեն բարդացած դեպքերից։
«Ցավոք սրտի, մարդիկ բժշկի են դիմում այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն խորացված է լինում»,- նշում է սրտաբանը։
Սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելելու համար պետք է հետևել առողջ ապրելակերպին, ժամանակին դիմել բժշկի՝ չթողնելով, որ հիվանդությունը զարգանա։
Սրտաբանության ոլորտի ձեռքբերումներից բացի, Մ․ Մարտիրոսյանը  խոսում է նաև հետագա անելիքների մասին՝ առողջապահության ոլորտի զարգացման գործում կարևորելով ապահովագրությունը, որը միմիայն կնպաստի այդ ոլորտի զարգացմանը։