Մեր պատրաստած տեսանյութում Միքայել Մացակյանը պատմում է Ալֆա-Ֆարմ ընկերության ձեռքբերումների, հետագա անելիքների և ընդհանրապես դեղատնային գործունեության կարևորության մասին:

2018 թվականին Ալֆա-Ֆարմ ընկերությունն ընդլայնել է իր դեղատնային ցանցը, ստեղծել է առաքման ծառայություն, այսինքն` հաճախորդները կարող են օնլայն տարբերակով բջջային հավելվածի միջոցով կատարել իրենց գնումները:

Մ. Մացակյան. «Մենք միշտ փորձում ենք մեր ծառայությունները հարմարավետ դարձնել մեր հաճախորդների համար: Այդ իսկ պատճառով կուտակային քարտերը հասանելի են նաև բջջային հեռախոսների մեջ: Եթե հաճախորդը քարտը մոռանում է տանը, ապա կարող է հանգիստ գնումներ կատարել և միավորներ կուտակել»:

Ալֆա-Ֆարմ ընկերությունը 2019 թվականին նախատեսում է ընդլայնել բուժիչ կոսմետիկայի տեսականին, ավելացնել բջջային հավելվածի գործառույթները, ընդլայնել դեղատներն ու նոր ֆորմատի դեղատներ բացել նաև մարզերում:
Ըստ Միքայել Մացակյանի`դեղագործական համակարգի զարգացումը լինելու է թվային դաշտում  էլեկտրոնային առողջապահության ներդրման միջոցով, որին ամեն կերպ աջակցելու է:  Համակարգի զարգացման հիմքում լինելու է առողջապահության ապահովագրությունը, որը կնպաստի դեղագործական շուկայի զարգացմանը:

Ինչ վերաբերում է «Վիկտորիա Քոնսալթինգ»-ի հետ համագործակցությանը, ապա Ալֆա-Ֆարմ-ի տնօրենն այն համարում է արդյունավետ ու վստահություն հայտնում, որ համատեղ նոր ծրագրեր կիրականացվեն 2019 թվականին: