Հունվարի 14-ին Կառավարության շենքի դիմաց հավաքված բազմությունը բողոքի ձայն էր բարձրացրել՝ ընդդեմ Մհեր Ենոքյանի ներմանն ու ազատ արձակմանը:
Ներկա գտնվողների թվում էին նաև բազմաթիվ բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ` բժիշկ, դեղաբան, հանրային առողջության մասնագետ Դավիթ Պետրոսյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյանը: Վերջինիս խոսքով բողոքի պատճառը ոչ թե անհատական է, այլ համընդհանուր խնդիր հետագայում ծանր հանցագործություններ կատարած անձանց ներում շնորհելը կանխելու համար. «Նման մարդիկ` հանձին Մհեր Ենոքյանի, տեղ չունեն մեր հասարակության մեջ»: