«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր և տնօրեն Բագրատ Լալայանը հանդես է գալիս ողջույնի խոսքով՝ ուղղված Ռեսպիրատոր միության ամբողջ անձնակազմին` ղեկավարությամբ  Միքայել Նարիմանյանի:
Նա հպարտությամբ է նշում այն փաստը, որ «Վիկտորիա Քոնսալթինգ»-ը համարվում է Ռեսպիրատոր Միության հովանավորը և կշարունակի աջակցել ու նպաստել այս Միության նախաձեռնած բոլոր միջոցառումներին:
Բագրատ Լալայանն իր խոսքում նշում է, որ Ռեսպիրատոր ընկերությունը կարևոր գործունեություն է ծավալում Հայաստանում` կազմակերպելով և իրականացնելով տարբեր միջոցառումներ, սեմինարներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: