«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր և տնօրեն Բագրատ Լալայանը խոսում է նոր հակաբիոտիկների ստեղծման կարևորության և Հայաստանում նոր սերնդի դողորայքի ներմուծման մասին:
Ըստ նրա` նոր հակաբիոտիկների ստեղծումը համընդհանուր խնդիր է, որը պետք է մտահոգիչ լինի համաշխարհային առողջապահական ընկերությունների համար: Նոր հակաբիոտիկների ստեղծման գործընթացի դանդաղումը պայմանավորված է դեղորայքի կարճաժամկետ կիրառումով: Եվ դա է պատճառը, որ շատ ընկերություններ չեն ցանկանում ներդրումներ անել գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների համար, որոնց արդյունքում կստեղծվեն նոր ու առավել արդյունավետ հակաբիոտիկներ:
Բագրատ Լալայանը հավելում է․ « «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության նպատակներից մեկը Հայաստանում ժամանակակից, նոր սերնդի հակաբիոտիկների ապահովումն է: Այդ ուղղությամբ մեր ընկերությունն ակտիվ գործունեություն է ծավալում, hամագործակցում տարբեր ընկերությունների հետ և ձեռնարկում անհրաժեշտ և օգտակար միջոցառումներ»: